Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

23 ապր 2024 09:25

Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել և իբր ընտրվել է միջինը․ «Հրապարակ»

Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել և իբր ընտրվել է միջինը«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք 90-ականների պատերազմի ընթացքում հայտնվել են հայկական վերահսկողության տակ, իրենք էլ հայկական հողերը տային:

Բնականաբար, Ալիեւն այս տարբերակին չի համաձայնել: Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա, համաձայն որի՝ Ադրբեջանն առաջարկել է Տավուշի 4 բնակավայրերն անհապաղ վերադարձնել իրեն, հետո առանձին-առանձին քննարկել Ջերմուկի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ մյուս մարզերի սահմանները: Ընտրվել է երրորդ տարբերակը՝ միջպետական սահմանը գծել Ալմա-Աթայի հռչակագրով, որտեղ, ի դեպ, ոչ մի պետության սահմանները նշված չեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 23․ 04․ 24 թ համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր