ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը
![ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը](https://www.pastinfo.am/news_images/584/1751796_1/photo_2024_04_23_11_59_46.thumb.jpg)
Հիշեցնենք, որ այժմ լարված իրավիճակ է Նոյեմբերյանում։ Տավուշցիները փակել են փողոցը՝ ընդդեմ Տավուշի հողերի հանձնման։
Առանց այդ էլ գերլարված պայմաններում իրավիճակը փորձեց առավել սրել ԵԿՄ-ն, որի մարզային բաժնի ղեկավար Յուրա Հարությունյանի հրահանգով ԵԿՄ ավտոմեքենան կրկին մխրճվել է հավաքված քաղաքացիների մեջ՝ վրաերթի ենթարկելով երկու քաղաքացու։
Քաղաքացիներից մեկը, ինչպես հայտնեցին մեզ, ստացել է գլխի վնասվածք։ Դրանով, սակայն, ՔՊ-ական Սասուն Միքայելյանի նախագահությամբ գործող կառույցի սադրանքը չավարտվեց։ Մարզային վարչության ղեկավարի հրահանգով ավտոմեքենան երկրորդ անգամ վարեցին քաղաքացիների ուղղությամբ։ Փաստացի՝ ԵԿՄ-ն այս պահին վեճ է հրահրում։
Այժմ Նոյեմբերյան են բերվել ոստիկանական նոր ուժեր՝ բերետավորների ջոկատները։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ ԵԿՄ ավտոմեքենան վարում են իրենց հայրենիքը հանձնելու դեմ պայքարող տավուշցիների ուղղությամբ։ Նման զարհուրելի դեպք եղել է նաև կիրակի օրը՝ ապրիլի 21-ին։