Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

23 ապր 2024 16:02

Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար

Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատարՈվքեր հավատում են, որ թուրքերը գան այդ 2-3 պոստերում նստեն, հետո էլ առաջ չեն գալու, չարաչար սխալվում են: Այս մասին Տավուշի մարզի Կիրանց գյուղում լրագրողների հետ զրույցում նշեց մահապարտների ջոկատի հրամանատար Ռաֆայել Քոչարյանը:

«Ինչ եղավ Աղավնո գյուղի հետ, նույնը կատարվում է այստեղ: Մեր ազգը, ոնց հասկանում եմ, դասեր չի քաղում անցյալից: Բոլորին կոչ եմ անում, իմ մարտական ընկերներին, նաեւ Հայաստանի պաշտպանության բանակի բոլոր զորագնդերին՝ իրենց պարտքը այն չէ, որ կատարեն ինչ-որ անօրինական հրամաններ: Խնդրում եւ պահանջում եմ՝ դուրս գան, կանգնեն ժողովրդի կողքին եւ պաշտպանեն Հայաստանի պետական սահմանները, ոչ մի քայլ հետ չգնան: Կամ մահ, կամ ազատություն: Մենք մինչեւ վերջ այստեղ ենք լինելու: Աստված բոլորիս հետ»,-ասաց նա:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Ապրիլի 22-ին հայտնի դարձավ, որ հայ–ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովին կից 2 աշխատանքային խումբ է ստեղծվում, որում ընդգրկվում են Տավուշի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար) Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Աղամյանը, Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը, Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը և Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերից մեկական բնակիչներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր