Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն
![Երկար տարիների ատելության վերջՆ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն Երկար տարիների ատելության վերջՆ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-03/1551875132_50909103_1852612104866733_5077955497806528512_n.thumb.jpg)
«Երբ ես ասում եմ, որ նրանք պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա իմ կողմից մեծամտություն կամ կոպտություն չէ, ոչ, սա նախապայման է։ Պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը։ Հայաստանում շատ լեռներ ունեն, եթե ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն։
Ես գիտեմ, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան հավատարիմ են հաստատված դիրքորոշմանը, որ այս երկու գործընթացները՝ թուրք-հայկական մերձեցումը և ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը, պետք է ընթանան զուգահեռաբար։ Սա մեր, ինչպես նաև Թուրքիայի նախագահի դիրքորոշումն է։
Իդեալական իրավիճակն այն է, որ մի օր կարելի է երկու համաձայնագիր ստորագրել։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր և Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագիր, որը ներառում է բոլոր հաղորդակցությունների բացում, երկար տարիների ատելության վերջ՝ էջը շրջելու և բնականոն զարգացման ուղին բռնելու համար»,-ասել է նա։