Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

25 ապր 2024 21:37

Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը

Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող Գ. Մարդանյանն է (ծնվ. 1980թ.), հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ «ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»։ 

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն էլ գրել էր.«Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է։ Նրան, հետագա բուժման համար, Իջևանի ԲԿ-ից տեղափոխել են Երևան»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր