Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման խաղաղության և համերաշխության երթին. Արցախի թեմ          Հոգևոր սպասավորները, հավատարիմ հոգևոր առաքելության չեն կարող անտարբեր մնալ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին. Գերագույն հոգևոր խորհուրդ       Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել    

26 ապր 2024 20:30

Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց

Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոցԱպրիլի 26-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի 3-րդ թաղամասի 7/12 հասցեում գտնվող դեռևս չգործող «Hotel Տ27» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դիեր կան:

Ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկի սենյակներից մեկում՝ հատակին և երկհարկանի մահճակալի 2-րդ հարկի հատվածում հայտնաբերել են տղամարդու մարմիններ:

Եվս 2 հոգի նշված վայրից շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Shamshyan.com-ի տեղեկություններով,  մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են, իսկ վաղը պետք է տեղի ունենար նշված հյուրանոցային համալիրի բացումը:Տեղի ունեցածը սպանություն է թե դժբախտ պատահար, պարզվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր