Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

27 ապր 2024 12:41

Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին

Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կինլուսաձայնային նռնակներԿիրանցում սեւբերետավորները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա` առանց նախազգուշացման` ապահովելու անհայտ համարներով մեքենայի անցումը, բնակիչները թույլ չեն տվել` կասկածելով, որ այնտեղ ադրբեջանցիներ են:

Բախման ժամանակ կիրառվել է լուսաձայնային նռնակ, ինչն ավելի վրդովվեցրել բնակիչներին, բայց ճանապարհ բացել չի հաջողվել ու սեւբերետավորները ստիպված նահանջել են: Լուսաձայնային նռնակի հետեւանքով  վիրավորում է ստացել երկու ոստիկան, որոն գիշերն այցելել է Բագրատ Սրբազանը:

Կան տուժածներ նաեւ քաղաքացիական անձանց շրջանում:
 ***
Կիրանցի հատվածում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացիներ (4 կին, 1 տղամարդ) և 2 ոստիկան:

Հետազոտություններից հետո բոլոր քաղաքացիները և ոստիկանները դուրս են գրվել բժշկական կենտրոնից։ Այս մասին հայտնում է Ազգային հակատը։

Նույն աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցի հատվածում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր