Հանրահավաք Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ          Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ       Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին    

27 ապր 2024 13:32

Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին

Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներինՏավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին (7-րդ դար) ապրիլի 23-ից հավատացյալների համար հասանելի չէ, դեպքի վայրից հայտնում է «blagovest-info.ru»-ի թղթակիցը, այցելուների համար անհասանելի կլինի նաև տեղի գերեզմանատունն ու Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված հայ զինվորների պանթեոնը։

Ապրիլի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի գծման արդյունքում տաճարից հիսուն մետր հեռավորության վրա կանգնեցվել է սահմանաբաժան սյուն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր սոցիալական ցանցում հրապարակել է սյան լուսանկարը։ Տավուշի մարզի բնակիչները, որոնք համաձայն չեն վարչապետի որոշման հետ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ մեկ շաբաթ է՝ իրենց բողոքն են հայտնում՝ փակելով Նոյեմբերյան-Թբիլիսի ճանապարհը։ Անվտանգության ուժերը հարակից Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս և Բերքաբեր գյուղերի բնակիչներին թույլ չեն տալիս մոտենալ եկեղեցուն։

Հենց այս չորս գյուղերից էլ, ըստ Հայաստանի վարչապետի ավելի վաղ արած հայտարարության, տարածքներ են պոկվել։ Մինչ բնակիչները վիճում էին վարչապետի հետ՝ վերջինիս տարածաշրջան կատարած այցի ժամանակ, հայ զինվորականները ականազերծել են Ադրբեջանին փոխանցվող տարածքները և տեղադրել պայմանական սահմանը նշող ցուցանակներ։ Այդ «սահմանը» գծված է Սուրբ Աստվածածին եկեղեցուց և գերեզմանոցից մոտավորապես 50 մետր հեռավորության վրա։

«Հայաստանի իշխանությունները հերթական սուտն են տարածում՝ պնդելով, որ ֆիզիկապես տաճարը մնում է հայկական կողմում։ Սակայն սահմանը գծում են հենց դրա կողքին և մեզ արգելում են այցելել այդ սահմանային գոտի»,- Blagovest-info-ի հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ մեկնաբանելով Փաշինյանի մամուլի ծառայության հայտարարությունը, թե եկեղեցին ֆիզիկապես մնում է Հայաստանի տարածքում։ Սրբազանը, դիմելով բողոքող ժողովրդին, խորհուրդ է տալիս սիրտը չկոտրել:

«Ամեն ինչ նոր է սկսվում, սա վերջը չէ, մի հուսահատվեք։ Կոչ եմ անում բոլոր գործարարներին, բոլոր ներկա ու նախկին զինվորականներին, բոլոր ոստիկաններին ու իրավապահներին, մշակույթի գործիչներին՝ ձեր դիրքորոշումը հայտնի դարձրեք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ խոսքով: Մի ստանձնեք աղետի պատասխանատվությունը: Մարդկանց հանգիստ թողեցիք, ժամանակն է այս ամենը շտկելու»,- ասել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդը։

Նիկոլ Փաշինյանն արդեն խոստացել է նոր տներ կառուցել այն տավուշցիների համար, ովքեր տարածքների հանձնումից հետո ստիպված կլինեն լքել իրենց տները։ Սակայն տեղի բնակիչները հրաժարվում են գումարից և պահանջում, որ Փաշինյանն իր հերթին հրաժարվի «Հայաստանի հանձնման շարունակվող քաղաքականությունից»։ Սահմանի այն հատվածը, որն արդեն մաքրվել ու տրվել է ադրբեջանական կողմին, 1990-ականների սկզբի ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի լավագույն ամրացված պաշտպանական գծերից էր։

Տավուշի բնակիչները չեն հավատում Ադրբեջանի հետ խաղաղության մասին Փաշինյանի պնդումներին, քանի որ կարծում են, որ վարչապետը ձախողել է բոլոր այն ծրագրերը, որոնք իսկապես կարող էին խաղաղություն բերել։ Ուստի տավուշցիները չեն պատրաստվում լքել իրենց տները և անժամկետ բողոքի ակցիաներ են հայտարարել։ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին կենտրոնագմբեթ եկեղեցի է, որը համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության մարգարիտներից մեկը, կառուցվել է 6-7-րդ դարերում։

Դրսից փոքր երևացող եկեղեցին ճարտարապետական լուծման շնորհիվ ներքուստ բավական ընդարձակ է՝ գմբեթը հենված է միջանցքների կամ աբսիդների անկյուններին, իսկ ձգողականության ուժը թուլանում է կայուն խորշերի օգնությամբ։

Այս կառույցների պարզությունն ու ներդաշնակությունն արտահայտվում է ազատ, անբաժան ներքին տարածությամբ, շենքի ներքին և արտաքին կոմպոզիցիաների միասնությամբ և կայունության բարձրացմամբ (իզուր չէ, որ վաղ միջնադարյան նման հուշարձաններից շատերը պահպանվել են գրեթե անձեռնմխելի կերպով, նույնիսկ ուժեղ երկրաշարժերից հետո):

Հայաստանում կա չորս այդպիսի հուշարձան-եկեղեցի՝ Մաստարայում, Հառիճում, Ոսկեպարում և Արթիկում։ Ոսկեպարի եկեղեցու դեկորատիվ հարդարանքը համապատասխանում է հայկական շինությունների վաղ միջնադարյան ոճին։ Դրսից ուղղանկյուն ցցված աբսիդները ծածկված են երկթեք տանիքներով։ Վերջին անգամ Ոսկեպարի եկեղեցին վերանորոգվել է 1975-77 թվականներին:

1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր