Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով

Նրա խոսքով, Արևմուտքը կարող է օգտվել քաղաքացիների վրդովմունքից և բողոքի ակցիաների ֆոնին նոր ռազմական հակամարտություն հրահրել տարածաշրջանում՝ փորձելով Ռուսաստանին ներքաշել դրա մեջ։ «Բոլոր ադեկվատ մտածող հայերի առաջնահերթ խնդիրը ԱՄՆ-ի վստահված անձանց իշխանությունից հեռացնելն է: Եթե դա չարվի, ապա դա կավարտվի այնպես, ինչպես ավարտվում է Ուկրաինան, այսինքն՝ կովկասյան տարածաշրջանում պատերազմով, որն ամեն գնով կհրահրի Արևմուտքը՝ ներքաշելով բոլոր նրանց, որոնց ճանապարհները խաչվում են աշխարհի այդ հատվածում: Դժվար թե հնարավոր լինի արյունից խուսափել [բողոքի ակցիաների ժամանակ]։ Արևմուտքը փորձում է օգտագործել այս իրավիճակը կա՛մ ընդդիմությանը մաքրելու, կա՛մ պատերազմի մեծ կրակ բորբոքելու համար»,- ասել է Կոտը:
Քաղաքագետը նաև հավելել է, որ ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է։ Նա, սակայն, չի բացառել, որ ելնելով հայ ժողովրդի ազգային խառնվածքից՝ կարելի է ակնկալել, որ վաղ թե ուշ արևմտյան ազդեցությունից և Վաշինգտոնի վստահված անձանցից երկրի ազատագրման համար պայքարը ավարտին կհասցվի։