Հիշո՞ւմ եք Արայիկ Հարությունյանի սուրճ խմելու լուսանկարը, այդ լուսանկարի նախապատմությունը գիտե՞ք, մի օր կպատմեմ          Հայաստանում հասունանում է շատ ավելի խորքային մի պոռթկում, քան սովորական իշխանափոխությունը       Պահանջում ենք Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի ժողովրդից, միաժամանակ մեկնաբանել, թե ով և ում էր զանգում ու խնդրում բացել սահմանը    

29 ապր 2024 12:53

«Մի մատով 2 աչքերդ կհանեմ,չերեզ ոստիկանություն սաղ ընտանիքիդ կորցնել կտամ». 140 դպրոցում դասղեկը բազմիցս հարվածում է երեխաներին ու վիրավորում

«Մի մատով 2 աչքերդ կհանեմ,չերեզ ոստիկանություն սաղ ընտանիքիդ կորցնել կտամ». 140 դպրոցում դասղեկը բազմիցս հարվածում է երեխաներին ու վիրավորումԱյսօր՝ ապրիլի 29-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի բնակիչ Կարինե Բրեյանը, ով իր բողոքի ձայնն էր բարձրացնում՝ ուղղված Երևանի թիվ 140 դպրոցում իր քրոջ երեխայի հասցեին հնչեցված վիրավորանքների և չդադարող վախերի մասին։SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում կինը ասաց․ «Երեխան դասերից գալիս էր ճնշված, նեղված, ասում էր, որ երեխեքը նեղացնում են ճնշում են։
 
Ես զգուշացրեցի դասղեկ Սոֆիա Եղյանին, խնդրեցի երեխայի տեղը փոխի։ Դասղեկը ոչինչ չձեռնարկեց։ Անցնում է մի քանի օր ու դասընկերներից մեկը իր ձեռքը կծում է։
 
Այդ երեխան գնում խաբար տալիս դասղեկին, թե իբր իմ երեխան՝ Միլենան է կծել, այնինչ ինքն է իր սեփական ձեռքը կծած լինում։ Դասղեկը փոխանակ ճշտի իրականում ինչ է եղել, իմ երեխային ասում է, որ մի մատով երկու աչքերը կհանի վրայից, «չերեզ» ոստիկանություն սաղ ընտանիքին կորցնել կտա ու նման բաներ։ Էսօր իմ երեխան վախի մթնոլորտում է սովորում, դասղեկը բազմիցս հարվածում է երեխաներին»։Վերջում մեր զրուցակիցը ասաց, որ երեխայի հանդեպ դասղեկի նման վերաբերմունքի պատճառը կայանում է նրանում, քանի որ ինքը երբեք դպրոցի անհասականալի ու անհիմն դրամահավաքներին չի մասնակցում, իսկ դրամահավաքները, ըստ մեր զրուցակցի, շատ հաճախակի են լինում։
Կ․ Բրեյանը խնդրեց իրավապահ կառույցների և ԿԳՄՍ նախարարության ուշադրությունը ու հետևողականությունը։
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր