Մենք գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյուղը վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը          Ի՞նչ են քննարկել երկու ժամ ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»       Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»    

30 ապր 2024 13:01

Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը. The Guardian

Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը. The GuardianԲրիտանացի գիտնականները առաջընթացի են հասել օնկոլոգիական հիվանդությունների բուժման ոլորտում։ Նրանք ստեղծել են  իր տեսակի մեջ միակ мՌՆԹ-պատվաստանյութը մելանոմայի դեմ, տեղեկացրել է The Guardian պարբերականը։

Օնկոլոգիական հիվանդությունները նախկինի պես ամենավտանգավորն են եւ զբաղեցնում են մահացության ցուցակի առաջին դիրքերը։ Եվ մելանոման քաղցկեղի այն տարատեսակներից է, որոնք ավելի դժվար են տրվում բուժման։

Նոր պատվաստանյութը, որն ստեղծել են բրիտանացի մասնագետները, հաջողությամբ անցել է թեստավորման երկու առաջին փուլերը։ Այժմ սկսվել է փորձարկումների երրորդ փուլը, որին մասնակցում են հարյուրավոր պացիենտներ։

Նոր պատվաստանյութի գլխավոր առավելությունը նրա էքսկլյուզիվությունն է. այն պատրաստում են յուրաքանչյուր պացիենտի համար անհատապես։ Այն նախատեսվում է իմունային համակարգի գործադրման համար, ստիպում է օրգանիզմին ինքնուրույն բացահայտել քաղցկեղային բջիջները։

Հետազոտության համակարգողները նշում են, որ նորույթն ունի լավ պոտենցիալ, կարող է վերջնականապես բուժել քաղցկեղից։ Այդ պատվաստանյութի պատրաստման համար պացիենտից վերցնում են ուռուցքի նմուշը, իսկ հետո սեքվենավորում ԴՆԹ-ն արհեստական բանականության կիրառմամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր