Օրվա ռոմանտիկ աստղագուշակ կենդանակերպի նշանների համար          Մայիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մայիսի 22-ից 26-ը Արեգակի վրա հայտնաբերվել է ակտիվության բազմաթիվ կենտրոններ, ինչը հղի է Երկրի բնակչության համար տհաճ դրսեւորումներով    

01 մայիս 2024 11:52

Տեսանյութ.Ազատում զինվորական կացարանում հրդեհից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել.Երեխեքին ինչ-որ բանի համար ժերտվա տվեցին

Ազատում զինվորական կացարանում հրդեհից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել.Երեխեքին ինչ-որ բանի համար ժերտվա տվեցինԱզատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողների հարազատները վաղ առավոտից կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

Նրանք դժգոհ են գործի քննությունից և պնդում են, որ Քննչական կոմիտեն պատշաճ քննություն չի իրականացնում, ինչի հետևանքով էլ գործը չի բացահայտվում։ Ասել է թե՝ գործը ծածկադմփոց է արվում։
«Փաշինյանի հետ հանդիպել ենք, Քյարամյանն էլ է այնտեղ եղել։ 23 հարց ենք տվել, որից միայն 3-ին է Փաշինյանը կարողացել պատասխանել»,-լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայողներից մեկի պապիկը։

Հարցին, թե, մասնավորապես, ինչ հարցեր են եղել, որ պատասխաններ չեն հնչել, զինվորներից մեկի պապիկը պատասխանեց՝ նշելով.

«Օրինակ, հարցրել եմ, թե ինչ եղավ այն ահաբեկչի հարցը, որին տղաները բռնել էին։ Փաշինյանը չգիտեր այդ մասին»։ Նրա խոսքով՝ դեպքից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել։
Փաստաբան Նորիկ Նորիկյանն էլ նշեց, թե հանդիպման մանրամասներին չի տիրապետում, որովհետև ծնողների առջև կառավարությունից պահանջ է դրվել՝ կհանդիպեն իրենց հետ, եթե այդ հանդիպմանը Նորիկյանը չմասնակցի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր