ՌԴ-ն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների       Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան    

01 մայիս 2024 16:44

Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ

Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներՍահմանի դելիմիտացիան և դեմարկացիան իրականացվում են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի: Այս մասին Բաքվում միջմշակութային երկխոսության 6-րդ համաշխարհային համաժողովի բացման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, որոնք բխում են իրենց շահերից։ Այդ միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի»,-ասել է նա։

Ալիևի խոսքով, «նրանք ցանկանում են նորից խարույկ վառել, թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»՝ հավելելով, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր