Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի պետական ​​հեռուստատեսությունը շտապ նախազգուշացում է տարածել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Կատարում գտնվող նավթային օբյեկտների վերաբերյալ       Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանում. Փաշինյանը՝ արցախցիներին    

02 մայիս 2024 11:41

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշըԹբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ բողոքող ցուցարարները Ռուսթավելի պողոտայում Վրաստանի խորհրդարանի կողային մուտքի մոտ պատռել են Ռուսաստանի դրոշը, հայտնում է Interpressnews-ը։

«Ռուսթավի 2»-ն էլ գրում է, որ ցուցարարներից մեկն այրել է դրոշը։

Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ են արտահայտվել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն համարելով Եվրամիությանը՝ հանրապետության ինտեգրման խոչընդոտ։

Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմադիրներն ու քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիաներ են անցկացնում օրինագծի դեմ։


Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստի մեկնարկից առաջ, որտեղ պետք է շարունակվեր «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկումը, ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության անդամների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել:

Ապրիլի 30-ին Թբիլիսիում տեղի է ունեցել հերթական ակցիան ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի։ Երեկոյան ցուցարարների հետ բախումների ժամանակ ոստիկանները օգտագործել են պղպեղի գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ, որպեսզի նրանք դուրս գան Ռուսթավելի պողոտայից, որտեղ գտնվում է խորհրդարանը:

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ բողոքի ակցիայի ժամանակ 63 անձ բերման է ենթարկվել, իսկ 6 ոստիկան վիրավորվել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր