10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

03 մայիս 2024 12:25

Ի՞նչ է կատարվում Կիրանցում. ոստիկաններն են շրջում, հսկում մարդկանց տեղաշարժը, անգամ երեխաներին դպրոց չեն ուղարկում. հանված վրաններ

Ի՞նչ է կատարվում Կիրանցում. ոստիկաններն են շրջում,հսկում մարդկանց տեղաշարժը,անգամ երեխաներին դպրոց չեն ուղարկումհանված վրաններ։Կիրանցը երկու կողմից արդեն 24 ժամ է՝ փակ է մնում, գյուղում շրջող ոստիկանները հսկում են մարդկանց տեղաշարժը, բոլորից հետաքրքրվում, թե ուր են գնում։ Այս մասին հայտնեց վարչական ղեկավար Կամո Շահինյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, ծնողներն անգամ երեխաներին դպրոց չեն ուղարկում։

«Առավոտյան մոտեցա ոստիկաններին, խնդրեցի ճանապարհը բացել, որ կողքի գյուղերի ժողովուրդը ստիպված չլինեն այդքան ժամանակ ծախսել ու շրջանցել, ասացին վաղը կբացվի ճանապարհը»,-ասաց գյուղապետը՝ ենթադրելով, որ այսօր նույնպես շարունակվելու են ականազերծման աշխատանքները և ավարտվելու են վաղը:

Նրա խոսքով, ճանապարհը շարունակում է փակ մնալ նաև լրագրողների համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր հանել են ճանապարհին տեղադրված վրանները:

Հիշեցնենք,  որ մայիսի 2–ին վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր էին ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ճանապարհը փակած տղամարդկանց, այդ թվում անչափահասների: Դրանից հետո ոստիկանությունը միայն Կիրանցի գրանցում ունեցողներին է թույլ տալիս մուտք գործել գյուղ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր