Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

04 մայիս 2024 14:05

Եթե ռուս-ուկրաինական պատերազմին ներքաշվի ևս մեկ եվրոպական երկիր ՝ 3-րդ համաշխարհային պատերազմի բռնկումն անխուսափելի է

Եթե ռուս-ուկրաինական պատերազմին ներքաշվի ևս մեկ եվրոպական երկիր ՝ 3-րդ համաշխարհային պատերազմի բռնկումն անխուսափելի էԱռնվազն մեկ եվրոպական երկրի մասնակցությունն Ուկրաինայի հակամարտությանը անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղիղ բախման և երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Եթե այս պատերազմին ներքաշվի ևս մեկ եվրոպական երկիր, դա կստեղծի համաշխարհային պատերազմի վտանգ, քանի որ տվյալ երկիրը, անշուշտ, կլինի ՆԱՏՕ-ի անդամ, և եթե ՆԱՏՕ-ի անդամն ուղիղ հակամարտության մեջ մտնի Ռուսաստանի հետ, ապա ակնհայտ հետևանքը կլինի նոր համաշխարհային պատերազմի բռնկումը»,- պարզաբանել է ԱԳՆ ղեկավարը։

Սիյարտոն նաև զգուշացրել է, որ եվրոպական քաղաքական առաջնորդները «տառապում են պատերազմական փսիխոզով»:

«Մենք բավականին խելահեղ հայտարարություններ ենք լսել ոչ միայն Ուկրաինա եվրոպացի զինվորներ ուղարկելու, այլև միջուկային զենքի տեղակայման մասին»,- ասել է նախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր