Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

06 մայիս 2024 11:39

Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ալիևը իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քկմ է համարում

Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ալիևը իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քկմ է համարումՉպետք է մոռանալ, որ ադրբեջանական զինված ուժերն օկուպացրել են Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի տարածքներ: Օկուպացված են նաև Տավուշում ՀՀ տարածքներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա նաեւ նշել է. «Ադրբեջանական զինված ծառայողները հրաժարվում են դուրս գալ այդ տարածքներից:

Ավելին, Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում:
Ուստի, անվտանգության այսօրվա մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում` բոլոր դետալներով կապի մեջ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր