Ճիշտ ժամանակն է կանգնել Հայ Առաքելական եկեղեցու կողքին և գուցե սա մեր վերջին հնարավորությունն է

Ես հուսով եմ, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ այս իրավամբ ազգային շարժումը չի կասեցվի նպատակի մատույցներում ու մեր ազգային ինքնագիտակցությունը նորից զարթոնք կապրի։
Ինչպես ասել է Ղևոնդ Ալիշանը` «Ազգի վրա փոշի մը չտեսնել ուզելն` ազգը քարկոծելու վտանգի մեջ ձգել է»։ Նա իրավացի է, քանի որ փոշին չտեսնելը նշանակում է նաև չմաքրել այն։ Ուստի մենք պետք է ձերբազատվենք այսքան արհավիրքներ բերած ապազգային իշխանությունից, փոխարենը չգնանք ոչ պակաս ապազգային ռուսամետ ընդդիմության ետևից։ Ճիշտ ժամանակն է կանգնել Հայ Առաքելական եկեղեցու կողքին, եկեղեցու, որ հազարամյակներով պահպանել է հայ ինքնությունը և ստեղծենք ազգային իշխանություն։
Քիչ չեն եղել դեպքերը, երբ մեր հոգևոր հայրերն առաջնորդել են մեզ դժվարին իրավիճակներում։ Բագրատ Սրբազանը նրանցից մեկն է։ Պետք է կանգնել նրա կողքին, հանդուրժողականությամբ լցվենք միմյանց հանդեպ և լինենք անհանդուրժող հակաազգային յուրաքանչյուր երևույթի նկատմամբ, գուցե սա մեր վերջին հնարավորությունն է։
Փորձագետ Վաղարշակ Մինասյան