Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը դատապարտել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված հարձակումները          Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը       Խանջյան փողոցում 4 մեքենա է բախվել, վարորդներից մեկը եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել    

08 մայիս 2024 12:45

Հստակեցվել է հավաքների համար քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը

Հստակեցվել է հավաքների համար քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացըԿառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում կայացրեց որոշում, որով հստակեցվում է վարժական հավաքների շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների տրման գործընթացը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների կանչվող քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների տրման գործընթացում առաջ են եկել խնդիրներ: բանն այն է, որ այդ ծանուցումները պարունակում են բացառապես համապատասխան միջոցառման անցկացման վայր ուղարկելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու պահանջ, սակայն մինչ այդ անհրաժեշտ է լինում քաղաքացիներին հրավիրել զինկոմիսարիատ՝ նրանց զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու և բուժհետազոտում իրականացնելու համար:

Դրա արդյունքում քաղաքացիները չեն ներկայանում զինկոմիսարիատ՝ նշելով, որ իրենց տրվել է այլ գործընթաց իրականացնելու (վարժական հավաքի վայր մեկնելու) համար զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագիր:

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում քաղաքացուն զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու և բուժհետազոտում իրականացնելու համար զինվորական կոմիսարիատ կանչելու ծանուցման ձևերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր