Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

10 մայիս 2024 09:52

Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ»

Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության ներսում տագնապային տրամադրություններ են: Բանն այն է, որ չնայած այն բանին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե ամուր «նստած» է իր աթոռին, բայց մտավախություն ունի թիմից. ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ հատկապես երեկվա` Բագրատ Սրբազանի բազմահազարանոց հանրահավաքը Փաշինյանի մոտ սրել է իրավիճակը, որ ցանկացած պահի հնարավոր է «առնետավազք» սկսվի, ու դա կանխելու համար որոշ ստուգողական հանձնարարություններ են տրվել:

Բացի դրանից, Փաշինյանը ամեն կերպ վերահսկում է թիմին, որպեսզի չկարողանան կապի դուրս գալ Բագրատ Սրբազանի հետ. բոլորը վախեցած են, լարված ու մտահոգ իրենց ճակատագրով: Եվ, որպեսզի քաջալերի թիմակիցներին, երեկ երեկոյան հանդարտեցրել է նրանց ուղիղ և սմս շփումների միջոցով՝ հայտարարելով, թե առաջիկա օրերին հավաքը կմարի, քանի որ մայիսյան տոնով, ոչ աշխատանքային օրով է պայմանավորված եղել, երեկվա մարդաշատությունը: ՔՊ-ն հույս ունի, որ մի քանի օրից իրենք կանցնեն իրենց բնականոն անհոգ կյանքին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր