Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

10 մայիս 2024 11:14

Տեսանյութ. Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ. դեռ համաձայնություն չկա. Բագրատ Սրբազան

Մեր քայլերի հերթականությունն այն չէր, ինչը եղավ, ուղղակի ժողովրդի ստիպմամբ եղավ. Մենք ծրագրել էինք սահմանազատման գործընթացը դադարեցնելու մասին խոսել: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Բայց ժողովրդի պահանջը այդպիսին էր, ես չէի կարող ուրիշ բանի մասին խոսել, ես պարզապես հնչեցրել եմ  ձեւակերպումը ժողովրդի պահանջի:
Այս շարժումը կենսական նշնակություն ունի մեզ համար: Մենք հասել ենք մի կրիտիկական կետի, որից այն կողմ չենք կարող անցնել: Մեր երկիրը ծվեն-ծվեն լինելով, առանց երաշխիքների, առանց  որեւէ ներքին ու արտաքին անվտանգության վերածբվելու է ուղղակի հողատարածքի: Ես չեմ կարծում, որ մարդիկ ցանկանալու են բնակվել այստեղ: Սա այս փուլում աղետը կանխելու մասին է: Ամբողջ  պատասխանատվությունը իշխանությունների վրա է: Իրենք ամեն միջոց պետք է գործադրեն, որ այս գործընթացը դադարի: Էս մարդիկ ուղղակի պետք է գնան»,-ասաց նա:
Հարցին՝ ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում, Սրբազանը պատասխանեց. «Մենք փորձել ենք գործընթացը հասցնել այս փուլին: Մեր գործը մինչեւ հիմա չի եղել քաղաքական գործընթաց: Հիմա մեր կարծիքով, պետք է քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում ծրագրվի: Երեկ փորձեցինք խորհրդարանական պատգամավորներին հանդիպել, թե ինչ ձեւերով կգնան գործընթացները: Իրենք պատրաստ են այդ գործընթացը այս փուլում շարունակելու եւ օրինական ճանապարհով փորձելու հասցնել ավարտին: Այդ ժամանակ պահանջվելու է վարչապետի թեկնածու: Այդ ժամանակ էլ երեւի կհնչի:

Անուններ բնականաբար, քննարկվում են, տարբեր անուններ են քննարկվում: Ի վերջո, համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, որ անձի շուրջ կգոյանա: Դա երկրորդ փուլն է լինելու: Հիմա ժողովրդին արթնացնելու փուլն է: Այսօր, վաղը, մյուս օրը գործնական քայլերի օրերն են»:

Նա ընդգծեց, որ վարչապետի անունի շուրջ համաձայնություն դեռ չկա. «Խորհրդարանական խմբակցությունները կքննարկեն, որոշակի խորհրդակցություն կլինի, ամբողջ քաղաքական դաշտը միախորհուրդ կլինեն այդ անձի շուրջ եւ կհռչակվի՝ ով է»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ հստակեցնելով, որ քննարկումներ գնում են միյն ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ, ՔՊ-ի հետ շփում դեռ չկա:

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ վարչապետի թեկնածուն կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, Բագրատ Սրբազանը պատասխանեց. «Բացառում եմ չէ, այդպիսի հարց չկա, մարդիկ ստեղծեցին այդ միֆը: Ես երկրորդ նախագահին կյնքումս մեկ անգամ եմ հանդիպել 2001-ին Սեւանի թերակղզում, ընդամենը 5 րոպե: Եթե ես որեւէ մեկի հետ հանդիպում ունենամ, թաքցնելու բան չունեմ»:

Հարցին՝ իսկ Արման Թաթոյանի անունը քննարկվում է, նա ասաց. «Ամեն ինչ հնարավոր է, մարդիկ իմ անունն էլ են քննարկում»:

Նշենք, որ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր