Տեսանյութ.Կարմիր բերետավորները բիրտ ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին          Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց, նա գյուղի եկեղեցու մոտ է       Թեհրանում չեն բացառում,կա՛մ վստահ են, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա    

10 մայիս 2024 12:15

ՀՀ-ում իրավիճակը բավականին լուրջ է.լարվածությունն աճում է. արդյո՞ք այս ձևավորվող բողոքի շարժումը կկարողանա որևէ բան անել

ՀՀ-ում իրավիճակը բավականին լուրջ է.լարվածությունն աճում է. արդյո՞ք այս ձևավորվող բողոքի շարժումը կկարողանա որևէ բան անելՄայիսի 9-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք, գրում է fondsk.ru-ն։

Բողոքի ակցիայի առաջնորդ, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով մայրաքաղաք էր հասել` գլխավորելով բազմահազարանոց շարասյունը, նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ էր տվել  հրաժարական տալու համար, իսկ այն բանից հետո, երբ դա կանխատեսելիորեն չէր կատարվել (այդպես է անում իսկական ժողովրդավարը, ով իշխանության է եկել 6 տարի առաջ փողոցային բողոքի ալիքի վրա և իշխանությանը հանձնելուն չդիմադրելու պայմանով), հոգևորականը հայտարարել է ԱԺ-ում վարչապետի իմպիչմենտի նախաձեռնման մասին:

Դրա համար ակնհայտորեն միայն ընդդիմադիր խմբակցությունների ձայները բավարար չեն, ուստի ընդդիմության խնդիրը հեշտ չէ։ Բնականաբար, «կաբինետային» պայմանավորվածությունների ձեռքբերումն արագացնելու նպատակով, պետք է դրանք աջակցել խաղաղ անհնազանդության գործողություններով, ինչը և հայտարարվել է։

Ինչպես պարզաբանել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը` շատ բան «կախված կլինի ցուցարարների վճռականությունից և նրանից, թե որքանո՞վ են նրանք կազմակերպված, որքանո՞վ են պատրաստ հետևել ուրվագծված նպատակներին»։

«Իհարկե, իրավիճակը բավականին լուրջ է, պարզ է, որ այն վաղուց էր հասունացել, սակայն հնարավոր հեռանկարների մասին դեռ հստակ կանխատեսումներ անել անհնար է: Չի կարելի թերագնահատել ուժային ռեսուրսը և արտաքին աջակցությունը, որը տրամադրվում է Փաշինյանին, նրա ստի և սադրանքների մեքենան, որը նա ճշգրտել է և միշտ օգտագործել:

Օրինակ` իշխանամետ քարոզիչները և հարակից լրատվական ռեսուրսները փորձում են ամեն ինչ անել նախկին իշխանություններին (մասնավորապես, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին), ինչպես նաև առասպելական «Կրեմլի գործակալներին» բողոքի ցույցերին կպցնելու համար, բայց դա, մեղմ ասած, չի ստացվում:

Բավական է ծանոթանալ  համահայկական համբավ ձեռք բերած այդ քահանայի կենսագրությանը, որպեսզի պարզ լինի նման ենթադրությունների անհեթեթությունը։ Այստեղ կարևոր է այն, թե արդյո՞ք այս ձևավորվող բողոքի շարժումը կկարողանա որևէ կառուցողական այլընտրանք առաջարկել Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջների բավարարման այն կուրսին, որը հիմա պաշտպանում և հետևողականորեն իրականացնում են Փաշինյանը և նրա կառավարությունը»,- ասել է նա

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր