Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները          Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար    

10 մայիս 2024 14:43

Որպես «սկանդալային երևույթ» թուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը

Որպես «սկանդալային երևույթ» թուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարըԹուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի՝ Twitter-ի էջում հայտնված լուսանկարը, ինչպես նաև տեսանյութ։ Դրանք մեծ դժգոհություն են առաջացրել համացանցի թուրքական տիրույթում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական մամուլի՝ Դուսենը մասնակցել է Լիոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև Օլիմպիական խաղերին նախապատրաստվող Հայաստանի հավաքականի  աթլետները։ Վերջիններս Լիոնում անցկացնում են մարզահավաքներ։

Նույն միջոցառումից համացանցում տարածվել է տեսանյութ և լուսանկար, որտեղ  Լիոնի  քաղաքապետը հայ մարզիկների հետ պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին լուսանկարվում է, ինչն էլ վրդովեցրել է  ազգայնական թուրք օգտատերերին։

Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածն որակել են որպես «սկանդալային երևույթ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր