Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

11 մայիս 2024 09:56

Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ»

Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքի բազմամարդությունն անակնկալի է բերել ՔՊ-ականներին, որոնք անցած օրերին, կարելի է ասել` «խաղադրույքներ» են կատարել, թե ինչքան մարդ դուրս կգա: Առավելագույն թիվը, որ ակնկալել են, 20 հազարն է եղել, սակայն անգամ իրենց հաշվիչ Դանիել Իոաննիսյանը 31 հազարից ավելի թիվն ասաց, չնայած առնվազն կրկնապատիկն էր առկա: Եվ հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում։

Փաշինյանը sms-ներով հանգստացրել է նրանց, որ ամեն ինչ լավ կլինի՝ առաջիկա օրերին շարժումը կմարի: ՔՊ-ականները թեթեւացած շունչ են քաշել, երբ սրբազանը տուն է ուղարկել ժողովրդին՝ հստակ գործողությունների չտանելով: ՔՊ-ում կարծում են, որ ընդդիմությունը «պահը բաց թողեց»։ Ակնկալել են, որ այդ բազմությունը սրբազանը կառաջնորդի դեպի կառավարական դաչաներ, կպարտադրի, որ հանդիպում տեղի ունենա, չի թողնի, որ մարդիկ տուն գնան։ Ի դեպ, սրբազանի հայտարարությունը, թե լավ է ճանաչում Ռուստամ Բաքոյանին և Շիրակ Թորոսյանին, նրանց նկատմամբ ՔՊ-ում կասկածների տեղիք է տվել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 11․ 05․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր