«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

14 մայիս 2024 09:40

Իշխանական նավը երերում է․ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները. «Հրապարակ»

Իշխանական նավը երերում է․ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որքան էլ ՔՊ-ն ձեւացնի, թե այս շարժումը չի սպառնում իշխանություններին, որ փողոց դուրս եկածներն ինչ-որ քաղաքական շահեր են սպասարկում, համաժողովրդական չէ պայքարը եւ այլն, թիմի ներսից ստացվող ինֆորմացիան հակառակի մասին է խոսում՝ ցույց տալով, որ իշխանական նավը երերում է, եթե չասենք՝ ճաքեր է տվել։ Այդ մասին են վկայում կուսակցական «չաթերից» արտահոսքերը, որոնցից տեղեկանում ենք, օրինակ, որ պատգամավոր Լուլուն առարկում է վերեւից իջած հրահանգին, թե Նիկոլ Փաշինյանի լուսանկարը տեղադրելու փոխարեն ավելի կրեատիվ պատասխան տանք «սրբազան պայքարին»։

Երեկ տեղեկացանք, որ ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի եւ տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները, որ խուսափեն այլ արտահոսքերից եւ բացահայտումներից։ Ի դեպ, վերեւներից ՔՊ-ականներին հանձնարարվել է առաջ տանել քարոզչական այն թեզը, թե շարժումը մարում է, դրա ապացույցն է սրբազանի կողմից իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին հայտարարությունը, այլապես հրապարակով կստիպեին, որ Փաշինյանը հրաժարական գրեր։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 14․ 05․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր