10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

16 մայիս 2024 13:50

Տեսանյութ.Ժողովո՛ւրդ, ես ձեզ հետ եմ․ դուք ասեք՝ ի՞նչ անեմ, հրաժարական տա՞մ, թե՞ շարունակեմ․ Մենք մեր հողը չենք ծախում

.Ժողովո՛ւրդ, ես ձեզ հետ եմ․ դուք ասեք՝ ի՞նչ անեմ, հրաժարական տա՞մ, թե՞ շարունակեմ․ Կիրանցում ժողովուրդն անորոշության է մատնվել։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը դիմում է ժողովրդին՝ ես ձեզ հետ եմ, ի՞նչ անեմ, հրաժարական տա՞մ, թե՞ շարունակեմ։ Տեղի բնակիչների մի մասը անիմաստ է համարում նրա պաշտոնից հեռանալը, սակայն նրան ասում են՝ ամեն մեկի՝ վերևներից չընդունի իր աշխատասենյակում։ Նա տեղեկացնում է, որ կառավարությունից մարդիկ են գալու Իջևան և քանի հոգու կարող են ընտրել իրենցից, որպեսզի հանդիպման գնան, իսկ տեղացիները պնդում են՝ թող գան այստեղ ու խոսեն մեզ հետ։ 
***
«Մենք ուզում ենք ասել, որ մեզ փոխհատուցում պետք չի, թող անտեղի ծախս չանեն, մենք մեր հողը չենք ծախում»,–գյուղապպետարանում ասաց բնակիչներից մեկը։ Մյուսն էլ հավելեց, որ իրենք ծախված չեն, որ հող ծախեն։

«Իրանք թուրքի վրա ծախված շներ են, իրանց ինչ ա եղել, ոչ մի բան չեն կարող անել, թող գեղացիք կոտորվեն ու տուժվեն»,–ասաց մյուս գյուղացին։

Ինչ վերաբերում է կառավարության այն հայտարարությանը, թե Կիրանցի 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին, բնակիչները դրական չեն համարում։ Նրանց խոսքով` այդ հողերն իրենցն են եղել ու այնպես չի, որ Ադրբեջանը դրանք հետ է վերադարձնում։

Գյուղացիների խոսքով` այսօր առավոտյան ԱԱԾ–ից եկել են գյուղ, որ քարտեզների հետ ծանոթանան, հասկանան, թե գյուղացիներից ում տունն է մնալու թշնամուն, որպեսզի կարողանան բանակցել փոխհատուցման համար։
Տեսանյութն՝ այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր