10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

17 մայիս 2024 13:50

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ ցավ ա.Կիրանցից հետn մեր hերթն է.նշված քարտեզի մեջ նաև Տիգրանաշենն է

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ ցավ ա.Կիրանցից հետn մեր hերթն է.նշված քարտեզի մեջ նաև Տիգրանաշենն էԱրարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը, որը Պարույր Սևակ խոշորացված համայնքի թաղամաս է համարվում 2002 թվականից, մեծ հավանականությամբ հանձնվելու է Ադրբեջանին։

Այսպիսի մտահոգություն են հայտնում Տիգրանաշենի բնակիչները՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի՝ մոտ մեկ տարի առաջ արված հայտարարությունը։ 

2023 թվականի մայիսի 22-ին նա հրապարակային ասել է, որ ինքը Տիգրանաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս։ 

«Ձեռքս չի գնում նույնիսկ այգում գործ անեմ, դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ ցավ ա։ Արդեն մտածում ենք՝ ո՞ւր ենք գնալու, որտե՞ղ ենք ապրելու, ինչո՞վ ենք զբաղվելու։ Հայաստանը դարձրել են փախստականների երկիր։ Էսօր էլ արթնացել ու առաջին գործը՝ զանգել եմ Կիրանց, տեսնեմ՝ հանձնեցի՞ն, թե՞ դեռ մարդիկ ապրում են, որովհետև գիտենք, որ հաջորդը մենք ենք լինելու»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց գյուղի կանանցից մեկը, ով անչափահաս երեխաներ ունի և հիմա անհանգստությունից տեղը չի գտնում։  

Տիգրանանշեն բնակավայրը Հայաստանի համար համարվում է ռազմավարական նշանակության տարածք, քանի որ այնտեղով է անցնում Արարատի մարզը Վայոց ձորի, Սյունիքի մարզերին և Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող միակ միջպետական նշանակության ճանապարհը։ 

«Ճիշտ է, դեռ պետական մակարդակով չեն ասել, որ Տիգրանաշենը հանձնում ենք, բայց երևի կհիշեք, թե ինչպես մեր պատուհասը հրապարակային ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է Ղարաբաղը։ Ու էդտեղից սկսվեց հանձնման գործընթացը։ Իմիջիայլոց, նշված քարտեզի մեջ նաև Տիգրանաշենն է։  Հիմա ո՞նց հավատանք մի երկրի ղեկավարի, որը տարրական արժանապատվություն չունի։ Թուրքի առաջ ծնկածը չպիտի մեր վարչապետը լինի»,- ասաց նա։    

Ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Տիգրանաշենը «Քյարքի» անունով ընդգրկված է Ադրբեջանի Հանրապետության կազմում ներառված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանում։

Մեր զրուցակիցն ասում է, որ անհանգիստ են ոչ միայն գյուղի, այլև Հայաստանի համար կենսական նշանակության ճանապարհի համար, որը շրջափակման մեջ է առնելու Հայաստանը, երկիրը հայտնվելու է ճգնաժամի մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր