Գազարն ունի եզակի հատկություններ և կարող է գրեթե 30%-ով նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը          Վիտամին D-ն կարևոր դեր է խաղում օրգանիզմում, սակայն ավելցուկը ոչ պակաս վտանգավոր է, քան անբավարարությունը       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի    

17 մայիս 2024 16:36

Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին

Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասինԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին, բայց նման անհրաժեշտություն չկա։

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հարցին՝ պատրա՞ստ է հանդիպել Բագրատ Սրբազնաի հետ, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Ճշտող հարցին՝ օրակարգը պարզ չէ՞, վարչապետի հարաժարականն է, Թունյանը պատասխանեց․

«Ես գիտեի, թե Կիրանցի, Ոսկեպարի մասին է, անվտանգությունն է։ Ես գիտեի, թե դա է»։

Բաբկեն Թունյանը նշեց, թե Շարժումն ընթանում է, մարդիկ իրենց տեսակետն են արտահայտում, անհնազանդության ակցիաներ են անում։

«Սա շատ նորմալ է, եթե օրենքի հետ խնդիր է լինում համապատասխան գործողություններ են լինում, ժողովրդավարական երկրին հարիր գործընթացներ են։

Հիմա եթե իրենց կհաջողվի ժողովրդի մեծամասնությանը համոզել կամ իմփիչմենթի գործընթացն ավարտին հասցնել, ինչքան գիտեմ ժամկետներ են նշում, այդ գործընթացը կարող են տանել առաջ, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- հայտարարեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր