Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 1 ավտոտնակ ուներ, իսկ հիմա՝ 3 բնակարան. «Ժողովուրդ»          Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ»       ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ»    

17 մայիս 2024 19:06

Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս որոշ կատեգորիաների բանտարկյալների մոբիլիզացնել

Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս որոշ կատեգորիաների բանտարկյալների մոբիլիզացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս որոշ կատեգորիաների բանտարկյալների մոբիլիզացնել Ուկրաինայի զինված ուժերի շարքերը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պաշտոնական կայքը։

Օրենքի համաձայն՝ ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ դիտավորյալ սպանության, բռնաբարության, սեռական բռնության համար դատապարտվածները չեն կարող մոբիլիզացվել։ Նաև չեն կարող մոբիլիզացվել նրանք, ովքեր պատիժներ են ստացել ազգային անվտանգության հիմունքների դեմ ուղղված հանցագործությունների համար։

Մոբիլիզացվածների այս կատեգորիան ծառայելու է հատուկ ստորաբաժանումներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր