Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, ոստիկանության հասարակական կարգ պահպանող ստորաբաժանումների ղեկավարներից մի քանիսը ոչ պաշտոնական միջավայրում անկեղծացել են, թե վերջին օրերի իրենց անձնակազմի ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել: Օպերատիվ խորհրդակցություններում նա է վստահեցրել, որ իր գիտելիքներն ու կապերը գործի կդրվեն, որ ուժ կիրառող որևէ ոստիկան չպատժվի. նա արդարադատության նախարարությունում ազդեցություն ունի, քանի որ փոխնախարար է եղել, ամուսինը ԲԴԽ-ում է, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի «հոգեզավակն» է, սերտ կապերի մեջ է արևմտյան թևի հետ: Ասում են, որ համակարգում տեղյակ են՝ ինչ է արժենում Արփի Սարգսյանի ցուցումները չկատարելը:
Այդուամենայնիվ, մեր տեղեկություններով, համակարգում, մեղմ ասած, այնքան էլ հաշտ չեն այս ամենի հետ: Կան շատ լուրջ դժգոհություններ, ավելին՝ հնարավոր է, որ առաջիկա օրերին նաև աշխատանքից ազատման դիմումների շարք սկսվի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 18․ 05․ 24 թ համարում։