Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա          Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

18 մայիս 2024 11:22

Փաշինյանի մոլորությունը Հայաստանի համար լավ ավարտ չի ունենալու

Փաշինյանի մոլորությունը Հայաստանի համար լավ ավարտ չի ունենալուՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ սերտ կապերի և Լեռնային Ղարաբաղի երաշխիքների փոխարեն գնաց լրիվ հակառակ ճանապարհով, գրում է sn-gazeta.ru-ն։

Երևանի ղեկավարն ակտիվացրել է Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու իր ջանքերն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը բացահայտորեն հակադրվում են Ռուսաստանին, գրում է InfoBrics-ը, արդյունքում Մոսկվան, որը պատրաստ էր աջակցել Հայաստանին, արել է իր եզրակացությունները, որոնք ռազմավարական հեռանկարում կարող են ձեռնտու չլինել հանրապետությանը։

«ԵՄ/ՆԱՏՕ անդամակցության վերաբերյալ Փաշինյանի մոլորությունը Հայաստանի համար լավ ավարտ չի ունենա»,- ասվում է հրապարակման մեջ։

Այսօր Հայաստանը ոչ միայն տարածքներ է կորցրել, այլ նաև բախվել է մի շարք ներքին խնդիրների, որոնք կապված են Փաշինյանի գործողությունների հետ։ Երկրի արտաքին քաղաքականությունը ևս այսօր դժվար ժամանակներ է ապրում։ Փաշինյանը շարունակում է հեռանալ Ռուսաստանից և միևնույն ժամանակ կիսվում է Արևմուտքի հետ հաշտեցման ծրագրերով։

Նա վերջերս հայտարարել է, որ Երևանը պատրաստ է ԵՄ-ին անդամակցելու արդեն 2024 թվականին: Նրա խոսքերը ժպիտ են առաջացրել համաշխարհային առաջնորդների մոտ։ Այդ հայտարարությանը հեգնանքով է արձագանքել անգամ Վրաստանը, որի իշխանությունները արդեն երկու տասնամյակ է երազում են անդամակցել Եվրամիությանը։

«Ամենավատն այն է, որ Փաշինյանը մտադիր է դաշինքի մեջ մտնել Մոսկվայի մյուս թշնամիների հետ»,- նշել է սյունակագիր Դրագո Բոսնիչը։,

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր