Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

18 մայիս 2024 17:14

Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներից մեկն էլ ՝Սևանա լիճը դարձնել ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս

Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներից մեկն էլ ՝Սևանա լիճը դարձնել ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրսՀայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը Facebook-ի իր էջում  նշել է միակողմանի զիջումների ցանկը, որոնք հաշտության պայմանագրի քողի տակ Հայաստանին պարտադրվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, գրում է rossaprimavera.ru-ն:


«Ըստ ամենայնի, անհրաժեշտ է բոլորին տեղեկացնել այն պահանջների մասին, որոնք թուրք-ադրբեջանական միությունը փորձում է պարտադրել հայ ժողովրդին և ողջ հայությանը»,- գրել է Ճշմարիտյանը։


Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարարը կարծում է, որ հայ հանրության զգալի մասը տեղյակ չէ թուրք-ադրբեջանական միության կողմից Հայաստանին առաջադրված պահանջներին։ Նա ներկայացրել է այս պահանջների ցանկը.

— պաշտոնապես հրաժարվել հիշատակել Արցախի Հանրապետությունը և առավել ևս հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պետական քաղաքականությունից,

— պաշտոնապես հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման պահանջից,

— ընդունել Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրություն՝ չեղյալ համարելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը,

— փոխել Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ հանելով Արարատ լեռան պատկերը, - կրճատել ՀՀ զինված ուժերի թվաքանակը և դադարեցնել զենք-զինամթերքի գնումը,

— հրաժարվել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ միջազգային հարթակներում ներկայացված բոլոր հայցերից և դիմումներից,

- խաղաղության պայմանագիր կնքել բացառապես Ադրբեջանի առաջարկած պայմաններով,

- նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը սահմանազատման և սահմանագծման անվան տակ Ադրբեջանին հանձնել Հայաստանին պատկանող սահմանային տարածքները և դուրս բերել հայկական զինված ուժերը իրենց դիրքերից,

- Ադրբեջանին փոխանցել Հայաստանին պատկանող այլ տարածքներ՝ դրանք անվանելով միջանցքներ կամ այլ անվանումներ,

— Սևանա լիճը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս,

— դադարեցնել Հայկական ատոմակայանի շահագործումը

- մոռանալ Բաքվի բանտերում պահվող պատանդների ու ռազմագերիների մասին և երբեք չպահանջել նրանց արտահանձնումը Հայաստանին:
 
Նախկին նախարարի խոսքով, եթե վերը նշված պահանջները կատարվեն, ապա Հայաստանը ստիպված կլինի հրաժարվել իր անվտանգության ապահովման ավանդական ուղիներից և ամբողջովին կախված լինել Ադրբեջանի և Թուրքիայի բարերարությունից։

«Եթե փորձենք տրամաբանորեն մտածել և մի քիչ ավելին կանխատեսել, ապա կստացվի, որ թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի Հանրապետության կազմաքանդումն է և Հայաստանի հայաթափումը»,- եզրափակել է Ճշմարիտյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր