Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

20 մայիս 2024 11:10

«Աստված ասաց, բավական է, դուք զայրացրել եք Նրան».Իսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» է

«Աստված ասաց, բավական է, դուք զայրացրել եք Նրան».Իսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԿիրակի օրը Իրանի հյուսիս-արևմուտքում մառախլապատ պայմաններում նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» հետևանքով նախագահի և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան լուրից հետո Իսրայելի տարբեր ռաբբիներ հրապարակայնորեն արձագանքել են՝ խոսելով, այսպես կոչված, «աստվածային միջամտության» մասին:

Ինչպես նշում է jpost.com-ը, ռաբբի Մեյր Աբութբուլը Ռաիսիին որակել է «Թեհրանի դահիճ» և դատապարտել նրան Իսրայելի և հրեա ժողովրդի նկատմամբ իր անտագոնիզմի համար: 

«Ուստի Աստված ուղղաթիռի վթարի ժամանակ նրան և իր ողջ իսրայելատյաց անձնակազմը հանձնեց քամիներին», - գրել է Աբութբուլը՝ ենթադրելով, որ «վթարը աստվածային պատժի ձև էր»:

Նմանապես, ռաբբի Նիր Բեն Արցին իրադարձությունը կապել է «աստվածային դժգոհության» հետ: Իր ֆեյսբուքյան գրառման մեջ Բեն Արցին զգուշացրել է. «Աստված ասաց, բավական է, դուք զայրացրել եք Նրան»: Ռաբբիի կարծիքով՝ միջադեպը «հոգևոր հատուցման» հետևանք էր Ռաիսիի և նրա վարչակազմի գործողությունների համար։

Նրանց հետ համակարծիք է նաև ռաբբի Յիցչակ Բացրին, որն իր մտքերով կիսվել է սոցիալական ցանցերում՝ Ռաիսիին «համեմատելով աստվածաշնչյան չարագործ Համանի հետ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր