Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

20 մայիս 2024 11:44

Կիրանցում գիշերը գաղտնի 3 սահմանային սյուն է տեղադրվել, կողքին դիմակավորված սահմանապահներն են

Կիրանցում գիշերը գաղտնի 3 սահմանային սյուն է տեղադրվել, կողքին դիմակավորված սահմանապահներն ենԿիրանցում սյուն է տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Գյուղացիներն «Ազատությանը» փոխանցեցին, որ գիշերը երեք սյուն է դրվել: Այս պահին պարզ չէ՝ դրանք սահմանային են, թե՞ ուղղորդող:

Գյուղացիներն այս պահին հավաքվել են ճանապարհին։ Նրանք ասացին, որ առավոտյան են դրել՝ գաղտնի։ Գյուղացիներին թույլ չեն տվել մոտենալ։

«Մեկ այլ հենասյուն էլ ներքին գետի կողքն են դրել»,- ասացին գյուղացիները։

Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեl 1, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ԱԱԾ-ն չի մանրամասնել:

Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:

Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր