Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի պետական ​​հեռուստատեսությունը շտապ նախազգուշացում է տարածել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Կատարում գտնվող նավթային օբյեկտների վերաբերյալ       Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանում. Փաշինյանը՝ արցախցիներին    

21 մայիս 2024 09:52

Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»

Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Լավագույն ավանդույթները» շարունակվում են. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միլիոնավոր դրամներ փոխանցած տասնյակ անանուն նվիրատուների հարցը տակավին քրեաիրավական գնահատականի չարժանացած՝ ականատես ենք լինում «Իմ քայլը» հիմնադրամի նույն պատկերին։

Ըստ հիմնադրամի պաշտոնական կայքի տեղեկության՝ 2023-2024թթ. ընթացքում Աննա Հակոբյանին մուծումներ են կատարել 24 կազմակերպություն եւ ֆիզանձինք, որոնցից 7-ը՝ անանուն կարգավիճակով։
Բացի դրանից, նշված տեղեկությունից պարզ է դառնում, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի մի մասը պետությանը նվիրաբերելը ունեցել է կոնկրետ արդյունք` բազմաթիվ տնտեսաքաղաքական մարտահրավերների հորձանուտում գտնվող ԶՊՄԿ-ն չի մոռացել իր ԲՀ-ի միջոցով 2 անգամ մուծվել` վիթխարի` 70 միլիոն դրամի չափով։»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 21․ 05․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր