Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 մայիս 2024 14:33

Տեսանյութ.Ալիևն այդքան էլ գիժ չէ, որ ընդունի Իսրայելի աջակցությունը վերացնելու Իրանի ղեկավարությանը.Իրանի ղեկավարության հետ կատարվածում եթե Ադրբեջանին օգտագործել են,ապա կփաթեթավորեն...

Ալիևն այդքան էլ գիժ չէ, որ ընդունի Իսրայելի աջակցությունը վերացնելու Իրանի ղեկավարությանը.Իրանի ղեկավարության հետ կատարվածում եթե Ադրբեջանին օգտագործել են,ապա կփաթեթավորեն..Իրանում համակարգի մեջ իրականում ոչ մի լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, եթե ցանկանում էին ապակայունացնել իրավիճակը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց պ.գ.թ. , «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, «Հայկական նախագծի» համահիմնադիր, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը:

«Իրանում կա հստակ Սահմանադրություն ու հոգևոր առաջնորդ ու այսպիսի քայլերով ոչ մի բանի չեն հասնի»,- նշեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ օրակարգում դրած է Իսրայել-Սաուդյան Արաբիա հարաբերությունների բարելավումն է և հարցն այստեղ Պաղեստին պետության մեջ է, որն Իսրայելը չի ցանկանում ընդունել: ԱՄՆ-ն փորձում է իր դաշնակիցներին կապել իրար հետ ու Սաուդյան Արաբիան կդառնա դե յուրե ԱՄՆ-ի դաշնակիցն արդեն ու ուժային բալանսը Մերձավոր Արևելքում կտրուկ կփոխի տարածաշրջանը:

«Իրանում շահագրգռված չեն սկսել պատերազմ իրենց սահմանների մոտ: Իրանը մտնում է նախընտրական փուլ հուլիսին, իսկ ԵՄ-ն ընտրությունների է հունիս ամսին: Ալիևն այդքան էլ գիժ չէ, որ ընդունի Իսրայելի աջակցությունը վերացնելու Իրանի ղեկավարությանը: Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր, բայց օգտագործել են Ադրբեջանի ենթակառուցվածքը, տարածքը»,- ընգծեց Սերգեյ Մելքոնյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Իրանը մտնում է նախընտրական փուլ հուլիսին, իսկ ԵՄ-ն ընտրությունների է հունիս ամսին ու այս հունիս-հուլիս ժամանակահատվածը Ադրբեջանը կարող է օգտագործել և ուժ գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նոր զիջումների գնա Հայաստանը:

«Գաղտնի բանակցությունների ժամանակ, որը Իրանը հաստատել է՝ Իրան-ԱՄՆ ֆորմատով քննարկում էին Մերձավոր Արևելքի անվտանգային համակարգը: ԱՄՆ-ն շահագրգռված չէ լինել լայնածավալ պատերազմում Իրանի դեմ, որպեսզի ինչ-որ Բենիամին Նեթանյահու մնա իշխանության»,- շեշտեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր