Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս. 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջնակին թմրամիջnց է հյուրասիրել
Վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային վարչությունների, տարածքային բաժինների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ու մարզային գումարտակների պարեկները ակտիվ պայքար են տանում ապօրինի թմարմիջոցնեերի տարածման իրացման օգտագործման դեմ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում անչափահասների գործերով բաժանմունքում ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ անհայտ անձը Արարատ քաղաքի դպրոցներից մեկում աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել:
Տղեկությունը ճշտելու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի և ոստիկանության Արարատ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ մշակվում է օպերատիվ պլան, որպեսզի հայտնաբերեն կասկածյալին:
Մարզի ոստիկանապետի որոշմամբ ստեղծվում է օպերատիվ խումբ և իրականացվում է օպերացիա, որը կրում է «Մոլախոտը տեղ չունի մեր կյանքում» անունը:
Պարզվում է, որ ավագ տեսուչի ստացած տեղեկությունը հավաստի է, և ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով Արարատ քաղաքում հայտնաբերում են կասկածյալին և նրան բերման ենթարկում ոստիկանության Արարատի բաժին:
Պարզվում է, որ նա Արարատ քաղաքի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել, ասելով` «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս, գիտելիքներիդ առաջադիմությունը կբարձրանա»:
Բարեբախտաբար երեխան չի օգտագործել այդ ամենը և նրա մայրը այն ներկայացրել է ոստիկաններին:
Պարզվել է, որ այնտեղ եղել է կանեփի բույսից պատրաստված ընդհանուր 3.9 գրամ թմրամիջոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձերբակալված ստահակը Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Պ.-ն է, ով ոստիկանության Արարատի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչաական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ քննիչը միջնորդություն է ներկայացրել Արարատի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Արմեն Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը, դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի մեջնորդությունը. Արմեն Պ.-ն վերցվել է երկամսյա կալանքի որից հետո տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի որոշմամբ՝ մարզում ոստիկաններն անցել են դպրոցներում ուժեղացված ծառայության, որպեսզի կարողանան կանխել նման դեպքերի տարածումը։