Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում. «Փաստ»          Նոր քրեական գործեր կլինեն․ «Հրապարակ»       Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 մայիս 2024 09:30

Վարչապետ՝ մեկ տարով, կառավարություն՝ ձևավորված անկուսակցական պրոֆեսիոնալներից «Հրապարակ»

Վարչապետ՝ մեկ տարով, կառավարություն՝ ձևավորված անկուսակցական պրոֆեսիոնալներից «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շաբաթ օրը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ քաղաքական մի քանի տասնյակ ուժերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ սրբազանն ուշագրավ հայտարարություն է արել: Ի պատասխան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հարցերին, սրբազանը նկարագրել է, թե ինչպես է պատկերացնում ժամանակավոր կառավարությունը. այն ձեւավորված կլինի անկուսակցական պրոֆեսիոնալներից, կպաշտոնավարի մեկ տարի ժամկետով, որից հետո կանցկացվեն նոր ընտրություններ, կընտրվի հիմնական իշխանություն:
 
Իսկ ուշագրավն այն է, որ վստահեցրել է, թե ժամանակավոր վարչապետը չպետք է մասնակցի ընտրություններին:
 
Այսինքն՝ եթե Բագրատ սրբազանը դառնա վարչապետ, ապա դա տեւելու է ընդամենը մեկ տարի, եւ նա զբաղվելու է Փաշինյանի 6 տարվա քանդածը խելքի բերելով եւ ընտրություններ կազմակերպելով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 22․ 05․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր