Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

23 մայիս 2024 14:16

Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին.Թուրքիան իր բաժինն է ուզում

Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին.Թուրքիան իր բաժինն է ուզումԹուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի ազգային պաշտպանության հանձնաժողովների նախագահների 1-ին հանդիպմանը, հայտնում է Anadolu-ն։

Այսպես է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել 4 հայկական գյուղերի հանձնումը Ադրբեջանին։ Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, նա ասաց, որ Ադրբեջանը «ճանապարհ հարթեց տարածաշրջանում կայուն խաղաղության համար՝ վերջ դնելով Ղարաբաղի օկուպացմանը, որը տևեց գրեթե երեք տասնամյակ»։

Ֆիդանը դրական քայլ է անվանել «Հայաստանի կողմից օկուպացված չորս գյուղերի վերադարձը Ադրբեջանին», ինչպես նաև Ալմաթիում ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները։

Նա ընդգծել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին այս գործընթացում։ Ֆիդանը նաեւ վստահություն է հայտնել, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական արդյունքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար։

Ըստ էության, Թուրքիան, արտգործնախարարի բերանով, պարզորոշ հասկացնում է, որ հենց ինքն է կանգնած այս ամենի ետևում, ավելին, Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանության ներկայացուցիչները բոլորովին չեն հերքել, որ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով են իրականացնում այսպես կոչված սահմանագծումը, իրականում՝ Հայաստանից կարևոր ռազմավարական բարձրունքներ հակառակորդին զիջելը, Հայաստանի ինքնիշխանությանը վնասելը և սպասվող նոր պատերազմում Հայաստանի դիրքերի թուլացումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր