Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

23 մայիս 2024 15:37

Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին և նրա ղեկավարած պատվիրակությանը: Կոմիտեի ղեկավարը և դեսպանը համատեղ շրջայց են կատարել անցակետի տարածքում:

Ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը: Ընդգծվել է, որ Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսված է իրականացնել սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան» համակարգով։

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ՊԵԿ բարեփոխումներին, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում հարկային և մաքսային ոլորտներում արդեն իսկ ձեռբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: ԵՄ դեսպանը գոհունակություն է հայտնել անցակետում իրականացված աշխատանքներից։

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր