Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

24 մայիս 2024 11:25

Բլինքենը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումների և երկկողմ համագործակցությունը վերանայելու մասին

Բլինքենը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումների և երկկողմ համագործակցությունը վերանայելու մասինԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու  քաղաքականության և ԱՄՆ-Վրաստան համագործակցության վերանայման մասին՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք մայիսի 23-ին ԱՄՆ պետքարտուղարի տարածած հայտարարությունից։

Նա նշել է, որ Վրաստանի իշխող կուսակցության ընդունած օրենքը կխոչընդոտի խոսքի և արտահայտման ազատությունը, «կխարանի այն կազմակերպություններին, որոնք ծառայում են Վրաստանին, և կխոչընդոտի անկախ լրատվամիջոցներին, որոնք աշխատում են՝ վրացիներին բարձրորակ տեղեկատվության հասանելիություն ապահովելու համար»։ Բլինքենը նաև քննադատել է օրենքի դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ճնշումը Վրաստանի իշխանությունների կողմից։

«Ի պատասխան այս գործողությունների՝ Պետքարտուղարությունը Վրաստանի համար իրականացնում է վիզային սահմանափակման նոր քաղաքականություն, որը կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլման համար, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների նկատմամբ: Սա ներառում է այն անձանց, ովքեր պատասխանատու են Վրաստանում բռնության կամ ահաբեկման արշավի միջոցով քաղաքացիական հասարակությանը և խաղաղ հավաքների ազատությունը ճնշելու համար», - գրված է Բլինքենի հայտարարությունում:

ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ մեկնարկում է «ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր