Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 մայիս 2024 12:35

Ո՞րն է սահմանային հենասյուներ տնկելու իմաստը.բայց դեպի արևմուտք՝ ինչքա՞նն է Հայաստան, մինչև որտե՞ղ, Ստամբուլն էլ է այդ գծից արևմուտք, ուրեմն Հայաստա՞ն է

Ո՞րն է սահմանային հենասյուներ տնկելու իմաստը.բայց դեպի արևմուտք՝ ինչքա՞նն է Հայաստան, մինչև որտե՞ղ, Ստամբուլն էլ է այդ գծից արևմուտք, ուրեմն Հայաստա՞ն է Չգիտես ինչու «սահմանազատում» անունը ստացած այս սողացող կապիտուլյացիայի շուրջ իշխանական և ընդդիմադիր քարոզիչների միջև լեզվակռիվը շարունակվում է։ Ասենք՝ Հ1-ի եթերում ինչ-որ կլոր բան հարցազրույցի է կանչում ընդդիմադիր ինչ-որ քառակուսի բանի ու հարցնում, թե նա ընդունո՞ւմ է Հայաստանի 29,743 քկմ տարածքը, նա էլ «քարկապ է ընկնում», ու ավելի խելացի բան չմտածելով՝ հայտարարում, թե չէ, ինքը 29,8 հազար քկմ-ն է ընդունում․․․
 
Ու քանի որ նման երկկողմանիորեն ցածրորակ «կռուտիտները» համատարած բնույթ են կրում՝ փորձենք ավելի հանգամանորեն հիմնավորել, թե ինչու է այսօր տեղի ունեցողը ոչ միայն անընդունելի, այլև անվտանգության մակարդակի բարձրացման տեսանկյունից միանգամայն անօգուտ։
 
Ընդ որում՝ կփորձենք դա անել հնարավորինս մատչելի, որպեսզի անգամ ՔՊ-ականները հասկանան։ Սկսենք նրանից, որ «սահմանազատման» գործընթացում բացառապես ՀՀ տարածքի կոնկրետ թվի վրա շեշտը դնելն ի սկզբանե սխալ է, և ահա թե ինչու։ Եթե մեզ համար ամենակարևորն այդ թիվն է՝ Ալիևը, օրինակ, հանգիստ կարող է թփթփացնել Նիկոլի ուսին ու ասել «գիտե՞ս, արի կլինի դու մեզ Մեղրիում Արաքսի երկայնքով 2 կիլոմետր լայնությամբ միջանցք տուր՝ ընդհանուր 90 քկմ տարածքով, մենք էլ ձեզ ուղիղ 90 քկմ տարածք տանք, ասենք, Տավուշում, ու ձեր տարածքը էլի կլինի 29,743 հազար քկմ»։
 
Եվ ի՞նչ, դա մեզ համար ընդունելի՞ կլինի։ Իհարկե ոչ, հետևաբար՝ կարևորը ոչ թե այդ թիվն է, այլ այն, թե որտեղի՞ց է ծագել այդ թիվը։ Ու եթե դա ՀԽՍՀ տարածքն է՝ ուրեմն պետք է առաջնայինը ոչ թե թիվը լինի, այլ այն սկզբունքը, որ հայ-ադրբեջանական սահմանը պիտի մեկին մեկ համընկնի ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև եղած սահմանի հետ։ Անցնենք Կիրանցի ու Ոսկեպարի հատվածների «սահմանազատմանը»։ Իշխանություններն ասում են՝ դա անվտանգության երաշխիք է, որովհետև այդ հատվածում, ասենք՝ մի 15-20 կիլոմետր, սահմանի գիծը հստակ է, ու նույնքան հստակ է, որ այդ գծից այս կողմ (դեպի արևմուտք) Հայաստան է, այն կողմ (դեպի արևելք)՝ Ադրբեջան։
 
Շատ լավ, բայց դեպի արևմուտք՝ ինչքա՞նն է Հայաստան, մինչև որտե՞ղ։ Ստամբուլն էլ է այդ գծից արևմուտք, ուրեմն Հայաստա՞ն է, թե՞ այնուամենայնիվ պիտի նշվի՝ այդ գծից արևմուտք Հայաստան է մինչև հայ-թուրքական սահմանը։ Եթե այնուամենայնիվ պիտի նշել՝ դա նշանակում է, որ սահմանի որևէ առանձին հատվածի հստակեցում բացարձակապես նշանակություն չունի, քանի դեռ ամբողջը չի սահմանազատված։
aravot.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր