Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

25 մայիս 2024 12:57

Տեսանյութ.Փաշինյանի անվտանգության աշխատակիցները բռնի ուժ են կիրառել լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ

Փաշինյանի անվտանգության աշխատակիցները բռնի ուժ են կիրառել լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնապահները Բաղանիսում բռնություն են կիրառել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ է մեկնել: «Ազատության» տեղեկություններով՝ Բաղանիսում հանդիպում է նախատեսված գյուղի դպրոցում։

Անվտանգության աշխատակիցները դպրոց մտնել թույլ չեն տալիս: Լրագրող Անի Գևորգյանին հաջողվել էր մտնել շենք, սպասում էր նախասրահում, նրան հորդորում էին դուրս գալ, ինչից հետո դուրս բերեցին ուժ գործադրելով:

Առայժմ հայտնի չէ՝ կայցելի՞ Փաշինյանը նաև Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր։

Նշենք, որ այսօր Փաշինյանը մեկնել է Բաղանիստ, որի դպրոցում նախատեսված էր հանդիպում բնակիչների հետ։ Լրագրողն այս օրերին գտնվում է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում եւ այցելել էր դպրոց, սակայն թիկնապահները բռնությամբ նրան հեռացրել են դպրոցից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր