Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

27 մայիս 2024 13:32

Եվրոպան կարող է մեռնել.Մենք երբեք այսքան արտաքին և ներքին թշնամիներ չենք ունեցել

Եվրոպան կարող է մեռնել.Մենք երբեք այսքան արտաքին և ներքին թշնամիներ չենք ունեցելՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրոպան ունի մեծ թվով արտաքին և ներքին թշնամիներ և «կարող է մեռնել»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք երբեք այսքան արտաքին և ներքին թշնամիներ չենք ունեցել»,- ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանիայի սահմանադրության 75-ամյակին նվիրված միջոցառմանը։

«Ինչպես նշել եմ մի քանի շաբաթ առաջ, Եվրոպան ապրում է մի պահ, որից կախված է նրա գոյությունը, ես իսկապես գտնում եմ, որ մեր Եվրոպան կարող է մեռնել», - ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Նրա խոսքով՝ «Եվրոպայի համար այս դժվար պահը» կապված է ուկրաինական հակամարտության հետ։

«Ես նաև կարծում եմ, որ մեր ժողովրդավարությունը մի տեսակ ճգնաժամի մեջ է, և մենք ինքներս ենք դա տեսնում», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նա կարծում է, որ այս ճգնաժամի պատճառն ազգայնականության աճն է։

Ապրիլի վերջին Սորբոնում իր ելույթի ժամանակ Ֆրանսիայի առաջնորդը ևս մեկ անգամ զգուշացրել էր, որ Եվրոպան «կարող է մեռնել»։ Միաժամանակ նա ասել է, որ ԵՄ-ն չպետք է լինի «ԱՄՆ-ի վասալը»։

Մակրոնը կիրակի սկսել է պետական այցը Գերմանիա, որը կտևի մինչև երեքշաբթի՝ մայիսի 28-ը։ Սա Ֆրանսիայի ղեկավարի առաջին պետական այցն է այս երկիր վերջին 24 տարվա ընթացքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր