Կա բացարձակ ատելություն արցախցի հայի նկատմամբ. Իշխանությունը սխալվեց իր հաշվարկներում.արցախցիները, որոնք պասիվ էին, հիմա շատ ավելի ակտիվ են
![Կա բացարձակ ատելություն արցախցի հայի նկատմամբ. Իշխանությունը սխալվեց իր հաշվարկներում.արցախցիները, որոնք պասիվ էին, հիմա շատ ավելի ակտիվ են Կա բացարձակ ատելություն արցախցի հայի նկատմամբ. Իշխանությունը սխալվեց իր հաշվարկներում.արցախցիները, որոնք պասիվ էին, հիմա շատ ավելի ակտիվ են](https://mail.hayacq.com/uploads/posts/2023-11/1699964233_metaqsya-hakobyan.jpg)
Նրա խոսքով, այս քայլը հակառակ էֆեկտն է ունեցել. «Իրենք սխալվեցին իրենց հաշվարկներում: Դա բերեց նրան, որ անգամ այն արցախցիները, որոնք պասիվ էին, հիմա շատ ավելի ակտիվ են: Հիմա բոլոր արցախցիները համոզվել են, որ իրենց իրավունքների պաշտպանությունը Արցախ վերադառնալու մասով այս իշխանությունները չեն հնչեցնելու միջազգային հարթակներում: Կա բացարձակ ատելություն արցախցի հայի նկատմամբ: Այստեղ մնում է միայն պայքարել այսպիսի իշխանությունների դեմ»,-ասաց նա:
Մետաքսե Հակոբյանի խոսքով, իշխանությունների նպատակն է պառակտել հասարակությունը, մարդկանց իրար դեմ հանել. «Բայց այդ մեխանիզմը էլ չի աշխատում, իշխանությունները այստեղ էլ են պարտվում: Դիտարկելով, որ հրապարակում ավելի շատ արցախցիներ են, քան հայաստանցիներ, դա նախ վախի դրսեւորում է, եւ դրանով շարունակում են իրենց պառակտման քաղաքականությունը»,-ասաց նա: