Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է          Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը       Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ    

28 մայիս 2024 13:50

Սրբազանն այսօր սուրհանդակ է.Դեռ լիքը աշխատանք կա, որ հասնենք մեր ուզածին

Սրբազանն այսօր սուրհանդակ է.Դեռ լիքը աշխատանք կա, որ հասնենք մեր ուզածինԴեռ լիքը աշխատանք կա, որ հասնենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն« կուսակցության առաջնորդ, ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Սարդապարատի հաղթանակն անավարտ մնաց, որովհետև մեկ դար անց մենք պետականությունն ու հայրենիքը կորցնելու երկընտրանքի նախաշեմին ենք։ Այս սրբազան պայքարը սերունդների պայքար է։ Սա մի օրվա, մի հոգու և անգամ մեկ սերնդի խնդիրը չէ։ Սրբազանն այսօր սուրհանդակ է, կարևոր է, որ այդ սուրհանդակը նաև համերաշխության, հավաքական պատասխանատվության և ժողովրդի հետ գործի»,- նշեց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար դեռ մեծ աշխատանք պետք է տարվի․ «Դեռ լիքը աշխատանք կա, որ հասնենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, երբ հասնենք այդ օրինական ու սահամանդրական պահին, ապա Բագրատ Սրբազանը կարող է հանրային վստահություն վայելող կառավարության ղեկավար կարող է լինել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր