Տեսանյութ.Նախարարն է հրաման տվո՞ղը, թե՞ իրեն են հրաման տալիս. Սրբազանը գնում է ՆԳՆ
Երեկ Սարդարապատի խուլիգանությամբ, Վեհափառին ու հոգևորականներին արգելափակելու փորձով ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում։ Սարդարապատ պարգևաց եկեղեցուն նույն Սարդարապատում փորձեցին արգելափակել։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը:
«Այդ ամենը տեսնելով՝ որոշեցի, որ հիմա գնալու եմ ՆԳՆ՝ պահանջելու, որ բացատրություն տան ամբողջ կատարվածի համար, միաժամանակ հասկանալու՝ այդ հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրամատ տվել։ Վահե Ղազարյանին շատ լավ եմ ճանաչում։ Գնում եմ արդեն նախկին բարեկամ, պատասխան ստանալու։ Մեր գործողությունների մեջ մենք ազատ ենք լինելու: Գնանք տեսնենք՝ ինչ է ասում Վահե Ղազարյանը, ունի՞ ասելիք ընդհանրապես։ Հավանական է, որ չունի։ Եթե չունի, ուրիշ արձանագրում կանենք, եթե կունենա, կլսենք, թե ինչ է ուզում ասել», - հայտարարեց Բագրատ Սրբազանը։