Այս գործողությունները ցույց են տալիս իրենց ջղաձգումները, խռխռոցները. Այլեւս իրենք պետք է ուզենան հանդիպել, ոչ թե մենք
![Այս գործողությունները ցույց են տալիս իրենծ ջղաձգումները, խռխռոցները. Այլեւս իրենք պետք է ուզենան հանդիպել, ոչ թե մենք Այս գործողությունները ցույց են տալիս իրենծ ջղաձգումները, խռխռոցները. Այլեւս իրենք պետք է ուզենան հանդիպել, ոչ թե մենք](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-05/1715248949_bagrat-srbazan.jpg)
Նրա խոսքով՝ նախօրեի գործողությունները ցույց են տալիս նրանց ջղաձգումները, խռխռոցները։
«Անհասկանալիության սահմանից էլ վեր է։ Պարզ արձանագրում է, որ մեր երկրում որևէ ձևով սկզբունք, գաղափար, կարմիր գիծ անունը դրեք, բարոյականություն այս մարդկանց օրակարգում գոյություն չունի, կա մեկ բան՝ աթոռ, իշխանություն։ Ո՞ւմ հաշվին, ինչի՞ հաշվին։ Պարզ է, չէ՞ մեզ։ Սա անբարոյականության, ուզում եմ հավատալ, վերջին աստիճանն է, բայց դիմացը լեցուն բաներ կան, գիտեք», - նշեց Բագրատ Սրբազանը:
Նա հիշեցրեց, որ բոլշևիկների կառավարությունը 1938 թվականին խեղդամահ է արել Ամենայն Հայոց Հայրապետ Խորեն Մուրադբեկյանին, ապա հավելեց, որ սա ուղիղ համեմատական է այս կառավարության հետ։
«Սա պարզապես իրենց նախնիների գիծն է, որ այս մարդիկ շարունակում են», - հավելեց նա։