Տեսանյութ.Մայր Տաճարի մուտքի մոտ լարված իրավիճակ է, Վեհափառ Հայրապետի հեռանալը պահանջողները փորձում են ներխուժել եկեղեցի          Սա անկեղծ խոստովանություն է, մեղքի խոստովանություն, Լավրովը՝ ԵՄ-ի Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին       Մայր Աթոռի բակում հավաքված քաղաքացիները վանկարկում են Վեհափառ՝ հայտնելով իրենց աջակցությունը Կաթողիկոսին    

29 մայիս 2024 14:16

Տեսանյութ.Կրքերը լարվեցին.Այս կիսագողական կեցվածքը թողե՛ք. եկեղեցին ընդունելով, հարգելով ավելորդություն չեմ ասում, լիքը բան կարամ ասեմ

Կրքերը լարվեցին.Այս կիսագողական կեցվածքը թողե՛ք. եկեղեցին ընդունելով, հարգելով ավելորդություն չեմ ասում, լիքը բան կարամ ասեմ.«Էս կիսագողական կեցվածքը թողեք»։ Նման հայտարարությամբ հանդես եկավ Բագրատ Սրբազանը՝ դիմելով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին։

«Ա՛, ինչ գողական, խաչը գողական բռնել եք..., լիքը հանցագործներ, հետախուզման մեջ գտնվող մարդիկ խաչը բռնած փորձում են պատսպարվել դրա տակ»,-դիմելով Սրբազանին՝ ասաց ոստիկանապետը։

Սրբազանն ասաց, որ ինքը ոստիկանապետին ուղնուծուծով ճանաչում է։

«Ես էլ Ձեզ եմ լավ ճանաչում, Ձեր փարաջան, Ձեր խաչը․․․։ Եկեղեցին հարգելով՝ ավելորդ բաներ չեմ ասում Ձեզ։ Լիքը բան կարամ ասեմ, չեմ ասում ես այս պահին»,-ասաց նա։

Ոստիկանապետի հեռանալուց հետո, Սրբազանն ասաց, որ եկան մանիպուլյացիա արեցին, գնացին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր