Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

29 մայիս 2024 15:05

Տեսանյութ.«Դուք Վեհափառի մուտքն եք փակել, մենք լսելու չունե՛նք ձեզ». ՆԳՆ-ի մոտ լարված իրավիճակ է, ոստիկանությունը սպառնում է ո՞ւժ կիրառել

«Դուք Վեհափառի մուտքն եք փակել, մենք լսելու չունե՛նք ձեզ». ՆԳՆ-ի մոտ լարված իրավիճակ է, ոստիկանությունը սպառնում է ո՞ւժ կիրառել «Ի՞նչ է ասել էս ժողովրդին՝ կղերաֆեոդա՞լ: Իրենց ոստիկանապետն ասում է՝ լակոտություն եք անում, ոստիկանապետի գլխավորն ասում է՝ կղերաֆեոդալական եք դուք: Երեւի կարդացել է, չգիտի էդ ինչ է նշանակում, երեւի թերթում մի անգամ գրել է: Ողջունում եմ ձեզ, սիրելի նարկոբարոններ, գործակալներ ու կղերաֆեոդալներ, շատ ապրեք դուք»,- ասաց Բագրատ սրբազանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
 
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն իր աջակիցների հետ ՆԳՆ-ի մոտ, քայլերթով շենքի շուրջ պտտվում են՝ սպասելով, թե ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը երբ կիջնի:

Ոստիկանությունը զգուշացրեց, որ «Հավաքների ազատության մասին» օրենքով իրավունք չունեն հարակից շենքերի մուտքն ու ելքը փակեն: Ցուցարարները բղավեցին. «Դուք Վեհափառի մուտքն եք փակել, մենք լսելու չունե՛նք ձեզ»: Նրանք վանկարկում էին՝ «ամո՛թ»:

Բագրատ սրբազանն էլ ասաց. «Մենք չենք փակել, հոգնել ենք, նստել ենք, քաղաքացին իրեն վատ է զգում, եզրագծի վրա նստել ենք խելոք, ի՞նչ ենք անում»: Բագրատ սրբազանն ասաց, որ հավաք չկա, ինքը եկել է՝ հանդիպելու Վահե Ղազարյանի հետ, եթե ուզում են ուժ կիրառեն, թող կիրառեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր